Խնդրում ենք սպասել...

Համացանց

Երեք օր Հրապարակի հարակից փողոցները փակ կլինեն

17:40, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Երեք օր Հրապարակի հարակից փողոցները փակ կլինեն

Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության նախապատրաստական աշխատանքների հետ կապված` դեկտեմբերի 18-ից մինչև դեկտեմբերի 21-ը՝ միջոցառման ավարտը, կարգելվի երթևեկությունը Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, և Հանրապետության հրապարակի շատրվանների ու քարե գորգի միջև ընկած հատվածում:
     Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու հանդիսավոր արարողության հետ կապված` դեկտեմբերի 21-ից, ժամը 18.30-ից մինչև միջոցառման ավարտը, կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, փակ կլինեն Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյան հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Մելիք-Ադամյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ:

7959 | 1
Facebook