Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն «ագրեսիվ հռետորաբանությամբ» երկրներին նորագույն զենքով է սպառնացել

16:50, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Պուտինն «ագրեսիվ հռետորաբանությամբ» երկրներին նորագույն զենքով է սպառնացել

Ռուսաստանի պաշտպանունակության ամրապնդումը, արտաքին սպառնալիքներից պաշտպանումն առանցքային խնդիրներից է: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա նշել է, որ խոսքը «բացառապես կենսական կարևորության» մասին է, որը լավ են գիտակցում բոլոր մակարդակների իշխանություններն ու երկրի բնակիչները: Նիստի ընթացքում Պուտինը նաև սպառնացել է ռուսական նորագույն զենքով, որն ունակ է պաշտպանել երկիրն ու տասնամյակներ շարունակ խաղաղություն ապահովել աշխարհում:

«Այդ զենքը բազմապատկում է բանակի և նավատորմի ներուժը՝ այդպիսով հուսալիորեն պաշտպանելով Ռուսաստանի անվտանգությունը, ամրապնդում է ուժերի հավասարակշռությունը, ինչը ենթադրում է կայունություն ողջ աշխարհում: Մեր նոր համակարգերը, հուսով եմ, կստիպեն մտահոգվել նրանց, ովքեր սովոր են ռազմատենչ և ագրեսիվ հռետորաբանության»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է «Կինժալ» նորագույն գերձայնային հրթիռի փորձարկման, ինչպես նաև «Պերեսվետ» լազերային համալիրի մշակման մասին:

10853 | 0
Facebook