Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բաքուն դա կհասկանա միայն ու միայն պատերազմի միջոցով...». Կարեն Հովհաննիսյան

04:20, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
«Բաքուն դա կհասկանա միայն ու միայն պատերազմի միջոցով...». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ շատ լուրջ մարտահրավեր է նետված: Եկեք մտածենք, թե ոնց ենք անելու, ինչպես ենք անելու: Ռուսաստանից սկսել են անուղղակի կերպով հրահրել Ադրբեջանին: Նրանք մեդիադաշտի միջոցով, փորձագետների հղմամբ Ադրբեջանի գլխի տակ փափուկ բարձ են դնում՝ ասելով, որ հայերը պետք է վերադրձնեն հողերը: Հայաստանում նոր կառավարություն ձևավորվելուց հետո ակնհայտորեն սկսվելու են ճնշումներ տարբեր կողմերից հայկական կողմի վրա: Մեկ-երկու նախադասությամբ հնարավոր չէ ասել այն ամենը, ինչը հնարավոր է լինել, բայց փաստը մնում է փաստ` Ադրբեջանին օգտագործելու են որպես շանտաժ մեր դեմ: Իսկ Ադրբեջանն էլ փորձելու է այդ ընթացքում առավելգույնս օգտվել իրավիճակից: Բացի դա, Ադրբեջանը խնդիր ունի հասկանալու նոր իշխանության ռազմական տակտիկան, ռազմական կարողություններն ու մտածելակերպը, իսկ դա Բաքուն կհասկանա միայն ու միայն պատերազմի միջոցով...»:

4822 | 2
Facebook