Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ կենսալաբորատորիաների վերաբերյալ պայմանագրի մասին

14:05, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ կենսալաբորատորիաների վերաբերյալ պայմանագրի մասին

Հայաստանի տարածքում կենսալաբորատորիաների գործունեության հարցով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը կառուցողական է ընթանում: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել էին, որ Մոսկվան մտահոգված է ռազմակենսաբանական ոլորտում ԱՄՆ-ի գործունեությամբ, մասնավորապես, Ռուսաստանի սահմանների մոտ բժշկակենսաբանական ակտիվությամբ: ՀՀ իշխանություններն, իրենց հերթին, հայտարարել էին, որ ԱՄՆ-ի միջոցներով ստեղծված լաբորատորիաներն ամբողջությամբ գտնվում են Երևանի վերահսկողության տակ, և պատրաստակամություն էին հայտնել համագործակցել Ռուսաստանի հետ:

«Ռուսական և հայկական կողմերի միջև կենսալաբորատորիաների գործունեության հարցով երկխոսություն է ընթանում, ոչ միայն Հայաստանի, այլ նաև մեր սահմանների մոտ այլ երկրների հետ: Այդ հարցը մեզ մտահոգում է: Իմ տեղեկություններով՝ հայկական կողմի հետ երկխոսությունը կառուցողական է ընթանում, այդ հարցերում փոխըմբռնում կա»,- ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանը:

«Երկխոսությունը, մասնավորապես, կապված է օտաերկրյա զինվորականների ներկայության կամ բացակայության հետ: Ի դեպ, ՀԱՊԿ շրջանակներում ևս ենթադրվում է քննարկում՝ այլ երկրների հետ օտարերկրյա զինվորականների առկայության հարցի շուրջ»,- նշել է դեսպանը:

6290 | 3
Facebook