Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գասպարյան Վովայի պատվերը չեղավ». Նորատուսցի Ալիկ

14:00, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
«Գասպարյան Վովայի պատվերը չեղավ». Նորատուսցի Ալիկ

Ալիկ Բանդուրյանը՝ Նորատուսցի Ալիկը, արդարացվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Հիշեցնենք, որ 2016-ին «Լիա» գեղեցկության սրահում մահացած էին հայտնաբերվել Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը: Գործով մեղադրվում էին նաև Պետրոս Իսրայելյանը՝ հայտնի որպես «Չարբախցի Գեղամ», Արմեն Գասպարյանը՝ հայտնի «Բդո» մականվամբ: Վերջինները ևս ազատ են արձակվել:

Ալիկ Բանդուրյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելուն դրդելը), Պետրոս Իսրայելյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

Դատարանից ազատ արձակվելուց հետո Ալիկ Բանդուրյանը հայտարարել է. «Գասպարյան Վովայի պատվերը չեղավ»:

Տեսանյութը՝ «Առավոտ»-ի
13886 | 0
Facebook