Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է «London Chess Classic»-ի հաղթողը

13:45, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Հայտնի է «London Chess Classic»-ի հաղթողը

Միացյալ Թագավորությունում ավարտվեց «London Chess Classic» միջազգային մրցաշարը: Եզրափակչում Հիկարու Նակամուրան լարված պայքարում առավելության հասավ Մաքսիմ Վաշյե Լագրավի նկատմամբ: Դասական երկու պարտիաները, այնուհետև արագ շախմատի երկու պարտիաները ավարտվեցին հաշտությամբ: Ոչ-ոքիներ գրանցվեցին նաև կայծակնային 4 պարտիաներից երեքում և միայն 4-րդ պարտիայում Նակամուրան կարողացավ հաղթանակ տոնել և դառնալ մրցաշարի հաղթող: 3-րդ տեղի համար մրցախաղում Լևոն Արոնյանը զիջեց Ֆաբիանո Կարուանային և գրավեց միայն 4-րդ հորիզոնականը:
     Ավարտվեց նաև «London Chess Classic»-ի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցաշարը: Այստեղ մրցաշարի հաղթող դարձավ 7.5 միավոր վաստակած Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժյուլ Մուսարդը: Հրանտ Մելքումյանը հաղթողից հետ մնաց 1 միավորով և գրավեց 8-րդ հորիզոնականը: Պատանի շախմատիստ Դավիթ Միրզոյանը վաստակեց 6 միավոր, իսկ Սիրանուշ Ղուկասյանը՝ 4.5:

2558 | 0
Facebook