Խնդրում ենք սպասել...

Համացանց

Շնամարտերը շարունակվում են. «Դինգո Թիմ»-ն ահազանգում է

14:25, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Շնամարտերը շարունակվում են. «Դինգո Թիմ»-ն ահազանգում է

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո Թիմ»-ը Ֆեյսբուքում ահազանգել է հերթական շնամարտի վերաբերյալ. «Այսօր ունեցանք հերթական ահազանգը շնամարտերի մասին և հաղորդում տվեցինք ոստիկանություն: Եվս մեկ անգամ, մեր էջով հասարակայնորեն հրավիրում ենք ՀՀ ոստիկանության ուշադրությունն այս խնդրի վրա, ինչպես նաև խնդրում, որ համապատասխան բաժիններն ավելի ուշադիր լինեն դիմումի նկատմամբ, քանի որ լինելու ենք հետևողական:

Լենա Նազարյանին էլ ուզում ենք ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել օրենքի նախագծի առաջին քայլերն անելու հետ կապված ու խնդրել, որպեսզի օր շուտ օրենքը ներկայացվի խորհրդարանում, որպեսզի նման դեպքերում մարդիկ սկսեն իսկապես լուրջ պատիժներ կրել, ընդհուպ մինչև քրեական պատիժ:

Խնդրում ենք հնարավորինս տարածել, որ շատ մարդիկ իմանան, որ շնամարտերն ԱՐԳԵԼՎՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ: Եթե նման բանի ականատես եք լինում, խնդրում ենք տեսանկարահանեք, ձայնագրեք ու անմիջապես տեղեկացրեք մեզ այդ մասին:

p.s. ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. անեծքներ, հայհոյանքներ պարունակող մեկնաբանությունները կհեռացվեն»,- նշված է հաղորդագրության մեջ:

5004 | 2
Facebook