Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանին ասացի՝ եթե ստորագրեք, կլինեք դավաճան». Զարուհի Փոստանջյան

12:30, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
«Սերժ Սարգսյանին ասացի՝ եթե ստորագրեք, կլինեք դավաճան». Զարուհի Փոստանջյան

«Սերժ Սարգսյանը պատրաստ էր հանձնել հողերը, նա ինքն էր տվել նման հարցազրույց Կիսելյովին: 2011-ին, երբ Սարգսյանը պետք է ուղևորվեր Կազան, ես հանդիպել են նրան Ստրասբուրգում: Հարցն արդիական էր, որ պետք է գնար, ինչ-որ փաստաթուղթ ստորագրեր՝ հող հանձնելու վերաբերյալ: Ես իրեն ասացի, որ եթե գնաք ու ստորագրեք, կլինեք դավաճան, ու ինչպես վրեժ ենք լուծել մեր ազգի թշնամիներից, Ձեզնից էլ ենք լուծելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Երկիր ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը՝ այս համատեքստում անդրադառնալով նաև Լուկաշենկոյի հայտարարությանը. «Չգիտեմ՝ ինչպես է եղել հանդիպումն ու պայմանավորվածությունները, միգուցե մանիպուլյացիայի համա՞ր է հայտարարվել, իբր թե Սարգսյանը համաձայն չի եղել... Լուկաշենկոյին չեմ կարող հավատալ»:

11335 | 1
Facebook