Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դիտենք, գնահատենք և դասեր քաղենք». Համլետ Պետրոսյան

06:05, չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
«Դիտենք, գնահատենք և դասեր քաղենք». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր ժառանգության արդիականությունը... Խաչքարային պատկերաքանդակ, 12-րդ դարի վերջ, Հանդաբերդի վանք, Քարվաճառ, Արցախ:

Ոչ, սա անտիկ քանդակ չէ, ոչ էլ քրիստոնեական պատկերագրության նմուշ: Ճիշտ է այն միջնադարյան է՝ տեղադրված տաներկուերորդ դարի վերջի խաչքարի ստորին մասում, բայց ներկայացնում է ոչ թե Աստվածածնին, այլ հայ մայրիկին, որը կրծքով կերակրում է իր արու զավակին: Զգեստը կարված է հենց կերակրման համար, այն ունի կուրծքը դյուրությամբ հանելու հատուկ կտրվածք: Որդին հոտնկայս է, ինչը ցուցում է, որ կրծքով կերակրելը կարող էր տևել տարիներ: Դիտենք, գնահատենք և դասեր քաղենք»:

3877 | 2
Facebook