Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ն ընդունել է Ղրիմի ռազմականացման մասին Ուկրաինայի բանաձևը

12:00, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
ՄԱԿ-ն ընդունել է Ղրիմի ռազմականացման մասին Ուկրաինայի բանաձևը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է «Ղրիմի և Սևաստոպոլի, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի մի մասի ռազմականացման խնդրի մասին» Ուկրաինայի հեղինակած բանաձևը, հաղորդում է ТАСС-ը:

Հակառուսական փաստաթղթի օգտին է քվեարկել 66 երկիր, դեմ՝ 19-ը, ձեռնպահ՝ 72-ը:

Բանաձևում արտահայտվում է «լուրջ մտահոգություն՝ որպես օկուպացնող գերտերություն Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի աստիճանաբար ռազմականացման, ինչպես նաև Սև և Ազովի ծովերում իրավիճակի հետ կապված»:

Բանաձևին կողմ քվեարկած երկրները Մոսկվային կոչ են արել դադարեցնել թերակղզու իրավիճակի ապակայունացումը: Փաստաթղթղի հեղինակները մտահոգություն են հայտնել նաև՝ Ղրիմում ռուսական զինված ուժերի զորավարժությունների հետ կապված:

Մոսկվայում փաստաթղթի ընդունմանը ցավով են արձագանքել: «ՄԱԿ-ի անդամ պետությունների խումբն ուկրաինացիներին խրախուսում է նոր հանցանքներ և սադրանքներ իրագործել՝ հանուն արևմտյան քաղաքական պատվախնդրության»,- Twitter-ի իր էջում գրել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:

9096 | 3
Facebook