Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռուսական զորքերը շտապ պետք է հեռացվեն Հայաստանից, քանի դեռ խառնակչություններ չեն սկսվել». Երջանիկ Աբգարյան

11:30, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
«Ռուսական զորքերը շտապ պետք է հեռացվեն Հայաստանից, քանի դեռ խառնակչություններ չեն սկսվել». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երկրում ամերիկյան բիոլաբորատորիաների «պատճառաբանությամբ» ռուսները Հայաստանին ներգրավում են վտանգավոր խաղի մեջ: Նրանք ուզում են մեզ պարտավորեցնել բացառել օտարերկրյա զորքերի առկայությունը Հայաստանում, ձեռքի հետ էլ սղղացնելով մեր ռուսամոլների կողմից Ռուսաստանն օտար երկիր չհամարելու սովորույթը: Այսպիսի պայմանագիր կնքելը ՌԴ-ի հետ նշանակում է արցախյան հակամարտության հարցում զրկվել Արևմուտքի որևէ աջակցությունից: Իսկ միայն հիմարին հայտնի չէ, որ այդ հարցում ևս Ադրբեջանում ռուսական շահերը գերակա են Հայաստանում ունեցած շահերի նկատմամբ: Հայաստանը կտրուկ պետք է մերժի ռուսների այս պարտադրանքը, քանի որ սրանով փաստորեն կրկնվելու է ղարաբաղյան կլանի դավաճանական գործելակերպը: Մեր երկրում ռուսական լինի, թե մի ուրիշ օտար երկրի ռազմական ներկայություն, անընդունելի և մերժելի է: Ռուսական զորքերը շտապ պետք է հեռացվեն Հայաստանից, քանի դեռ խառնակչություններ չեն սկսվել այս տարածաշրջանում, այլապես հանուն ռուսների մենք նորից էշ նահատակ կդառնանք»:

5868 | 11
Facebook