Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սրանով ոչ թե գրավում, այլ վանում ենք տուրիստներին». բնապահպան

13:30, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
«Սրանով ոչ թե գրավում, այլ վանում ենք տուրիստներին». բնապահպան

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատեր Լուսինե Թասլակյանի կողմից բարձրացված Գառնու տաճարի մուտքի մոտ վայրի կենդանիների մորթու վաճառքի ահազանգին անդրադարձել է բնապահպան Սիլվա Ադամյանը: Ֆեյսբուքյան իր էջում նա կենդանիների մորթիների լուսանկար է հրապարկել՝ տեղեկացնելով, որ դեռևս նոյեմբերին իրենց խումբը նման տեսարանների է հանդիպել: «Նոյեմբեր ամսին, ավելի ստույգ 11-ին, սենց տեսարանի արժանացանք «Երևանի հանրության» ամբողջ կազմով: Փորձեցինք այս մորթիների տիրոջը հասկացնել, որ ինքը սրանով վանում է տուրիստներին, ոչ թե գրավում»,- գրել է նա:

Նշենք, որ սույն հրապարակման ներքո այլ օգտատերեր նույպես դատապարտող մեկնաբանություններ են թողել՝ նկատելով, որ վայրի կենդանիների մորթի վաճառքը Հայաստանը վատ կողմից ներկայացնող երևույթ է, որը հիշեցնում է «քարե դարյան» ժամանակները:

4316 | 0
Facebook