Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայաստանը Ռուսաստանի հետ օտարերկրյա զինվորականների մասին պայմանագրի 2 տարբերակ ունի». ռուս քաղաքագետ

10:40, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
«Հայաստանը Ռուսաստանի հետ օտարերկրյա զինվորականների մասին պայմանագրի 2 տարբերակ ունի». ռուս քաղաքագետ

Երեկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով Հայաստանում ամերիկյան կենսալաբորատորիաների մասին հարցին, հայտարարել էր Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվելիք պայմանագրի մասին: Իր հերթին, ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ այդ ոլորտում համագործակցությունը երկկողմ օրակարգի մի մասն է կազմում, և Հայաստանն իրականացնում է իր միջազգային պարտավորությունները՝ ոլորտում գիտական մշակումների խաղաղ օգտագործման նպատակով:

Ռուս քաղաքագետ Աժդար Կուրտովը Rusarminfo-ին ասել է, որ նոր պայմանագիրը 2 տարբերակ է ենթադրում:

«Տեսականորեն հնարավոր է նաև այլ տարբերակ, այն է՝ Հայաստանում ցանկացած երկրի զինծառայողների ներկայությունից հրաժարվելը, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետություններից կամ նույնիսկ Ռուսաստանից: Այնուամենայնիվ, հակված եմ նրան, որ խոսքն առաջին տարբերակի մասին է: Այդ տարբերակը պայմանավորված է նրանով, որ երբեմնի Ռուսական կայսրության և Սովետական Միության կազմում մտած երկրների աշխարհաքաղաքական հակառակորդներն ավելացնում են իրենց ակտիվությունն ու ձգտում ցանկացած միջոցով իրենց կողմը քաշել այդ երկրներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամակցության խոստումներով»,- ասել է քաղաքագետը:

7664 | 2
Facebook