Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

2012-ին Մարուքյանն առաջադրվել է առանց օրենքի խախտման. ԻՔՄ

16:30, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
2012-ին Մարուքյանն առաջադրվել է առանց օրենքի խախտման. ԻՔՄ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադրած «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում է տարածել. «ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքում գրառում է կատարել այն մասին, որ Էդմոն Մարուքյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից, քանի որ նա 2012-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ կեղծել է իր հաշվառման հետ կապված մի շարք փաստաթղթեր։ Էնֆիաջյանը, մասնավորապես, պնդում է, որ Մարուքյանը 2009 և 2010թթ. մեկ տարուց ավել չի բնակվել Հայաստանում, հետևաբար՝ իրավունք չի ունեցել մասնակցել 2012-ի խորհրդարանական ընտրություններին: «․․․ 2009-ի հունիսի 13-ից մինչև 2010-ի օգոստոսի 30-ը Մարուքյանը բացակայել է Հայաստանից, այսինքն՝ 1 տարի 17 օր վերջինը Հայաստանում չի եղել, սակայն Ոստիկանության անձնագրային ծառայությունը Մարուքյանին տեղեկանք է տվել առ այն, որ քաղաքացի Էդմոն Մարուքյանը վերջին հինգ տարում մշտապես բնակվել է Հայաստանում։ Իսկ որտե՞ղ է եղել Մարուքյանը 2009-ի հունիսի 13-ից մինչև 2010-ի օգոստոսի 30-ը ընկած ժամանակահատվածում։ Վերջինս «Հուբեր Հանֆրիի» ծրագրով այդ ժամանակահատվածում սովորել է ԱՄՆ Մինեսոթայի համալսարանում»,- գրել է Էնֆիաջյանը: 2011-ի մայիսի 26-ին ընդունված Ընտրական օրենսգիրքը, որով անցկացվել են 2012-ի խորհրդարանական ընտրությունները, սահմանում է, որ պատգամավոր ընտրվելու իրավունք ունի 25 տարին լրացած, այլ պետության քաղաքացի չհանդիսացող, վերջին 5 տարում ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 5 տարում ՀՀ-ում մշտական բնակություն ունեցող և ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։

2011-ին ընդունված ԸՕ-ն, սակայն, չի մանրամասնում Հայաստանից դուրս բնակվելու պայմանները, ուստի, Հայաստանում մշտապես բնակվող կարող էր համարվել ցանկացած անձ, որը հաշվառված էր Հայաստանում, և Ոստիկանությունը իրավասու է եղել տրամադրել այդ մասին վկայող տեղեկանք:

Ի հակադրություն դրան, 2016-ի Ընտրական օրենսգրքով այս դրույթները կոնկրետ սահմանում ունեն։ Ըստ այդմ, ԸՕ հոդված 80-ի 2-րդ կետի համաձայն, քաղաքացին չի համարվում վերջին 4 տարում ՀՀ մշտական բնակություն ունեցող, եթե նրա գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքը ներկայացնելու օրվան նախորդող 1 461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է ՀՀ-ից: Այս դեպքում, սակայն, բացառություն է արվում այն դեպքերի համար, երբ բացակայությունը պայմանավորված է եղել հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով գործուղվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:

Այսինքն, նույնիսկ այս գործող Ընտրական օրենսգրքով Էդմոն Մարուքյանի գործողությունները հակաօրինական չեն, քանի որ նա երկրից բացակայել է 382 օր (1 տարի 17 օր), ինչպես նաև այդ բացակայությունը պայմանավորված է եղել արտերկրում սովորելու հանգամանքով»։

4695 | 4
Facebook