Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞վ է «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման դեմ թիմի հրամանատարը. «Հրապարակ»

09:45, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Ո՞վ է «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման դեմ թիմի հրամանատարը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Շաբաթ օրը «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման դեմ կատաղի դիմադրություն են ցույց տվել Գարեգին Բ-ի եղբոր ղեկավարած գյուղի՝ Ոսկեհատի բնակիչները։ Որոշ տեղեկություններով, նրանք «կազմ-պատրաստ» վիճակում տեղակայված են եղել Մայր Աթոռում՝ սպասել են։ Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներին սպասող թիմի հրամանատարն էլ եղել է գյուղապետ Գեւորգ Ներսիսյանի փեսան։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը նրանք ձվերով, գոմաղբով և քարերով են դիմավորել Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող ցուցարարներին, փայտով ու քարերով մարմնական վնասվածքներ պատճառել շարժման մի քանի մասնակիցների, որոնցից երկուսը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել։ Քարերով կոտրել են նաև շարժման ղեկավարներից Հայր Կորյունի ավտոմեքենայի ապակին, 2 հոգու նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, սակայն դեռեւս գործ չի հարուցվել»։

Մանրամասները՝ թերթի համարում:

5459 | 2
Facebook