Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հունվարի, 2019 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Տեսա, բայց ի՞նչ անեմ». հանդիպակացով երթևեկող «ոսկի» համարանիշերով Toyota-ն ոստիկանը «չտեսնելու է տալիս»

02:35, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
«Տեսա, բայց ի՞նչ անեմ». հանդիպակացով երթևեկող «ոսկի» համարանիշերով Toyota-ն ոստիկանը «չտեսնելու է տալիս»

Համացանցում տարածվող տեսանյութը պատկերում է, թե ինչպես է Toyota մակնիշի՝ 001 AO 01 համարանիշերով մեքենան դուրս եկել հանդիպակաց գոտու երրորդ գիծ, ապա տեսնելով, որ դիմացի մեքենան իրեն համառորեն ճանապարհ չի տալիս և դեռ մի բան էլ՝ նկարահանում է, վտանգավոր մանյովր կատարելով վերադասավորվում է հանդիպակաց գոտու երկրորդ գծում ու շարունակում ճանապարհը:

Տեսանյութը կարող եք դիտել այս հղմամբ:

Ինչպես է Toyota մակնիշի՝ 001 AO 01 համարանիշերով մեքենան դուրս եկել հանդիպակաց գոտի

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին, ժամը 17:50-ի սահմաններում, Նալբանդյան փողոցի վրա: Ֆեյսբուքյան խմբերից մեկի օգտատեր Հասմիկ Վարդանյանն էլ նույն մեքենայի վերաբերյալ հետևյալ գրառումն է արել. «էս մեքենան հանդիպակացի առաջին գծով, կարմիր լույսով խաչմերուկն անցավ։ Կանգնել եմ, խաչմերուկի ոստիկանին հարցնում եմ.
     ֊Դուք չտեսա՞ք ինչ արեց։
     Խեղճ ու կրակ դեմքով ասումա.
     ֊Տեսա, բայց ի՞նչ անեմ։
     Հիմա հարց՝ ո՞վ կարա ու պիտի ինչ֊որ բան անի էս լակոտների հետ։
     Հարց 2՝ սրա համար էինք պայքարում»:

Ֆեյսբուքան օգտատերերը նաև պարզել են, որ միևնույն պետհամարանիշերով Toyotan 2015 թվականին ենթարկվել է շղթայական վթարի: Այդ ժամանակ դրա վարորդն է եղել 19-ամյա Դավիթ Դավթյանը:

Հավելենք, որ այս գրառումներին ծանոթանալուց հետո ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ առավոտյան այս հարցը կլուծվի, տեսանյութն արդեն իսկ հիմք է կարգազանց վարորդին պատժելու համար:

| | |
30515 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am