Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական վթար Սյունիքում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է, 5 հոգի հիվանդանոցում է

00:10, երեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2018 թ.
Ողբերգական վթար Սյունիքում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է, 5 հոգի հիվանդանոցում է

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Բերձոր քաղաքի բնակիչ, 45-ամյա Արիստակես Գրիգորյանը իր վարած BMW մակնիշի 35 RP 689 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 178-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվել ձորը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 5-ամյա Միլենա Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա. Գրիգորյանը, մյուս ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 39-ամյա Քրիստինե Ամյանը, 14-ամյա Մարտիկ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի Աղիտուի զինվորական հոսպիտալ, իսկ մյուս ուղևորներ, Արցախի Հանրապետության բնակիչներ, 20-ամյա Սամվել Հակոբյանը և 5 ամսական Մարիաննա Գրիգորյանը մարմնական վնասվածնքերով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Մահացած երեխան վարորդի աղջիկն էր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Ողբերգական վթար Սյունիքում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է, 5 հոգի հիվանդանոցում է
Ողբերգական վթար Սյունիքում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է, 5 հոգի հիվանդանոցում է
Ողբերգական վթար Սյունիքում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է, 5 հոգի հիվանդանոցում է
Ողբերգական վթար Սյունիքում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է, 5 հոգի հիվանդանոցում է
Ողբերգական վթար Սյունիքում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է, 5 հոգի հիվանդանոցում է
Ողբերգական վթար Սյունիքում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է, 5 հոգի հիվանդանոցում է
Ողբերգական վթար Սյունիքում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է, 5 հոգի հիվանդանոցում է
Ողբերգական վթար Սյունիքում. վարորդի 5-ամյա աղջիկը տեղում մահացել է, 5 հոգի հիվանդանոցում է
13865 | 1
Facebook