Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նոր նախագահը

22:05, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Հայտնի է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նոր նախագահը

Այսօր կայացել են Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրությունները, որոնց ներկա են գտնվել քվեարկության իրավունք ունեցող 40 պատվիրակներից 37-ը: Կոնֆերանսի նախագահ է ընտրվել Արամ Կարապետյանը: Նա ներկայացրել է ընտրությունների անցկացման կարգը: Առաջադրվել է երկու թեկնածու՝ Արսեն Խաչատրյանը և Հարություն Մելքոնյանը: Նրանք ներկայացրել են իրենց ծրագրերը: Ելույթներ են ունեցել Մարկ Մելիքյանը, Արսեն Մխիթարյանը, Դերենիկ Գաբրիելյանը: Բաց քվեարկությամբ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզախաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանը:

2765 | 0
Facebook