Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախում ականի պայթյունի հետևանքով 2 սպա և հրազենային վնասվածքով՝ 1 զինվոր, հոսպիտալացվել են

16:45, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Արցախում ականի պայթյունի հետևանքով 2 սպա և հրազենային վնասվածքով՝ 1 զինվոր, հոսպիտալացվել են

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում տեղի ունեցած հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակի 2 սպա մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վիրավորներն են պաշտպանության բանակի սպաներ Արայիկ Բալայանն ու Հրաչիկ Քոչարյանը։

Մեկ այլ արտակարգ դեպք էլ տեղի է ունեցել նույն պաշտպանության բանակի զորամասերից մեկում ծառայող զինվորներից մեկի հետ։ Նա Ապարանի զինկոմիսարիատի կողմից զորակոչված 20-ամյա Արգիշտի Հակոբյանն է, ով հրազենային վնասվածքով տեղափոխվել է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ, որտեղից էլ, ըստ տեղեկությունների, երեկ տեղափոխվել է Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Նշված 3 փաստերով Արցախի պաշտպանության բանակում նախաքննություն է սկսվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Հիշեցնենք, որ երեկ նույնպես արտակարգ դեպք էր գրանցվել. պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանը համածառայակցի կողմից ազդանշանային ատրճանակի ձգանը սեղմելու հետևանքով, աջ աչքի շրջանում, վնասվածք էր ստացել:

9206 | 1
Facebook