Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա ի՞նչ նոր անակնկալ է...». Ստյոպա Սաֆարյան

19:10, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
«Սա ի՞նչ նոր անակնկալ է...». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական կողմից պարզաբանում չկա՞: Սա ի՞նչ նոր անակնկալ է: Հենց սա ինքնիշխանության կրճատում է, երբ քեզ չեն թողնում քո անվտանգության կարիքները բավարարելու համար ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն ունենալ այլ երկրների հետ: Հետաքրքիր է, թե նոր իշխանություններն ի՞նչ են հասկանում ինքնիշխանություն ասելով... Կանխավ ասեմ՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն ու սատելիտները թող լուռ մնան ու չքննադատեն. այս ամենի հիմքն էլ իրենք են դրել 2012թ. ՀԱՊԿ կանոնադրության արձանագրություն ստորագրելով ու ԱԺ-ում բոլորով միասին (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ) վավերացնելով, որի համաձայն առանց ՀԱՊԿ համաձայնության Հայաստանն իրավունք չունի հյուրընկալել օտարերկրյա ռազմական ենթակառուցվածք»:

13144 | 2
Facebook