Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լուկաշենկոն ադրբեջանաֆիկացվել է». Աշոտ Ասատրյան

15:30, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
«Լուկաշենկոն ադրբեջանաֆիկացվել է». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Յուրայինները խնդիրներն այդպես չեն պարզում, Լուկաշենկոն ադրբեջանաֆիկացվել է։

Բելառուսի նախագահն ամեն գնով փորձ է կատարում Հայաստանի նկատմամբ լարված իրավիճակ ստեղծել, որպեսզի այդ ամենից օգտվի Ադրբեջանն ու ադրբեջանական մամուլը։ Սկզբանական շրջանում նրա ջանքերի արդյունքում կարելի է ասել` մենք կորցրեցինք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որը մինչև 2020-ը մեր ներկայացուցիչը պետք է զբաղեցներ։ Իսկ այդ 2020-ից սկսած նոր Բելառուսինն էր այդ պաշտոնը։ Սակայն Ալեքսանդր Լուկաշենկո և Նուրսուլթան Նազարբաև զույգն առիթը բաց չթողեցին, որպեսզի Հայաստանի նկատմամբ «կեղտ» բռնեն։ Մեծ է հավանականությունը, որ եթե Բելառուսը և Ղազախստանը չխառնվեին այս հարցին, Հայաստանը կշարունակեր զբաղեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարկի պաշտոնը։ Սակայն եղավ այն, ինչին բոլորս ականատես եղանք։ Հիմա էլ, ասուլիսի ժամանակ, կրկին փորձում է հաշիվներ պարզել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ ընթացքում նաև վիրավորական արտահայտություն է կատարում։ Իսկ ցանկացած երկրի ղեկավար կամ ներկայացուցիչ, եթե վիրավորում է մեր երկրի ղեկավարին կամ ներկայացուցչին, դա նշանակում է, որ այդ վիրավորանքը հենց մեր երկրին է ուղղված։ Անկախ նրանից, թե արտահայտած միտքը որքանով է ճիշտ կամ սխալ։

Բայց այս ամենի մեջ ամենահետաքրքիրը այն է, որ Լուկաշենկոն վիրավորանքի հետ միասին հայտարարում է` Нападаешь на своих, чтобы чужие поняли? Ну ты скажи, и я буду молчать: Փաստորեն ասուլիսի ժամանակ այլ պետության ներկայացուցչին վիրավորելուց հետո Լուկաշենկոն հայտարարում է, որ այդ անձի հետ ընկեր, յուրային, մեկ թիմից է։ Ընկերների մասին Լուկաշենկոն շատ սխալ կարծիք ունի։ Ընկերոջ հետ ունեցած խնդիրները նման կերպով չեն բարձրաձայնվում»։

4416 | 3
Facebook