Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտակ Զեյնալյանը Նաիրի Հունանյանին խորհուրդ է տվել սպորտով զբաղվել

13:10, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Արտակ Զեյնալյանը Նաիրի Հունանյանին խորհուրդ է տվել սպորտով զբաղվել

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր հրավիրված ամփոփիչ ասուլիսին հայտնել է, որ այցելել է Նաիրի Հունանյանին և առաձնազրույց ունեցել նրա հետ:

«Ասեմ, որ խորհուրդ եմ տվել ավելի շատ զբաղվել սպորտով, որովհետև դրա անհրաժետությունը կար»,-ասել է նա:

Հարցին, թե հոգեկան ինչպիսի վիճակում է եղել Ն. Հունանյանը, Զեյնալյանը նշել է, որ նրա հետ երկար չի շփվել և այդ պահին ոչ մի կասկածելի բան չի նկատել:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը նշել է, որ այցելել է նաև Երևան կենտրոն ՔԿՀ: Հարցին՝ հանդիպե՞լ է արդյոք ՀՀ երկորդ նախագահ Քոչարյանի կամ Մանվել Գրիգորյանի հետ, Զեյնալյանը չի պատասխանել՝ հավելելով, որ ձեռնպահ կմնա այցելության վերաբերյալ որևէ փաստ ներկայացնելուց:

9189 | 0
Facebook