Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից պահանջել է չմիջամտել իր ներքին գործերին

11:40, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից պահանջել է չմիջամտել իր ներքին գործերին

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից պահանջել է դադարեցնել թագավորության ներքին գործերին միջամտությունն ու աշխարհում և տարածաշրջանում թագավորության դիրքի խարխլումը, հաղորդում է Guardian-ը՝ հղում անելով թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:

Սաուդյան Արաբիայի թագավորությունը Սպիտակ տանը հավաստիացրել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ և իր ներդրումն ունենալ ահաբեկչության դեմ պայքարում:

Նշվում է նաև, որ Սաուդյան Արաբիան հերքել է, որ սաուդցի լրագրողի սպանությունը կապ ունի թագավորության և նրա քաղաքականության հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Սենատը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնին լրագրողի սպանության պատասխանատու էր ճանաչել:

7333 | 1
Facebook