Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Էն, որ ամեն մեկն իր շահերն է պաշտպանում, ակնառու է». Հակոբ Բադալյան

14:50, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
«Էն, որ ամեն մեկն իր շահերն է պաշտպանում, ակնառու է». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե բա Լուկաշենկոն իրա շահերն ա պաշտպանում, մենք պտի ուժեղ լինենք, որ մեզ էլ բանի տեղ դնենք, թե չէ խոսալով չի: Մոտավորապես սենց` նենգիմաստնությունը հերթական անգամ իմաստնության տեղ խցկելու փորձերը: Էն, որ ամեն մեկն էլ իր շահերն ա պաշտպանում, ակնառու ա: Թուրքերն էլ իրանց շահերն էին պաշտպանում, որ հայերին ցեղասպանության ենթարկեցին, բայց ոնց որ թե էդ նենգիմաստնության կրողներից որևէ մեկը դեռ չի ասել ցեղասպանության համար իրանց մի մեղադրեք, իրանք ճիշտ էին: Եթե Լուկաշենկոն իրա շահերը պաշտպանում ա մեր համար վտանգների հաշվին, ուրեմն պետք ա առնվազն բարձրաձայնել էդ մասին, անկախ մեր տնտեսական հզորությունից: Ընդհանրապես, տնտեսապես հզորանում են էն երկրները, որոնք դիմացինի շահերն ըմբռնելու փոխարեն զբաղվում են սեփական շահերը հասկանալով և դրանք աշխարհին ներկայացնելով: Դա տնտեսական հզորության միակ գրավականը չի, իհարկե, բայց մտածողության կարևոր ասպեկտ ա, որը պետությունը տարբերում ա բիզնես-առևտրականությունից: Որովհետև շատերը պետության տնտեսական ուժ ասելով առավելապես պատկերացնում են բիզնեսի մի քիչ մեծ մասշտաբ»:

3622 | 0
Facebook