Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շիրակի մարզում ճակատ-ճակատի բախվել են Ford Transit-ները. կան վիրավորներ

10:50, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Շիրակի մարզում ճակատ-ճակատի բախվել են Ford Transit-ները. կան վիրավորներ

Շիրակի մարզում դեկտեմբերի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարի 118 կմ հատվածում բախվել էին 30-ամյա Ռոբերտ Ֆ.-ի վարած Ford Transit մակնիշի 928 ՕP 61 համարանիշի և 23-ամյա Աշոտ Զ.-ի վարած Ford Transit մակնիշի 34 FQ 132 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Աշոտ Զ.-ի ուղևոր 36-ամյա Արտակ Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն, իսկ գիշերը ժամը 23։20-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել բուժօգնություն ստանալու նպատակով նաև վարորդ Աշոտ Զ.-ն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

3680 | 0
Facebook