Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր Մելինե Համամջյանի ծննդյան օրն է

15:10, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Այսօր Մելինե Համամջյանի ծննդյան օրն է

Այսօր հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի Մելինե Համամջյանի ծննդյան օրն է: Դերասանուհին 1923-ին ծնողների հետ հաստատվել է Պլովդիվում (Բուլղարիա), որտեղ 1939-ից մասնակցել է հայկական թատերական ներկայացումների։1946-ին հայրենադարձվել է. նույն թվականից՝ Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի։ Համամջյանի դերասանական արվեստը ձևավորվել է Վ. Աճեմյանի ղեկավարությամբ։ Առաջին կերտած կերպարը Հակոբ Պարոնյանի «Շողոքորթն» պիեսի Թերեզան էր։ Ստեղծել է գրոտեսկական ցայտուն, սակայն միանգամայն հավաստի դերապատկերներ՝ կերպարային ողջ խորությամբ: Լավագույններից են` Թերեզա, Մարթա (Հ.Պարոնյանի «Շողոքորթն», 1948, «Ատամնաբույժն արևելյան», 1952), Մինադորա (Ջոջուայի «Երկու օրիորդ», 1963), Փեփրոնե (Ա. Պապայանի «Փարիզեցի փեսան», 1970), Շողակաթ («Մեծապատիվ մուրացկաններ», ըստ Հ.Պարոնյանի, 1992)։ Մասնակցել է հեռուստատեսային բազմաթիվ ներկայացումների, նկարահանվել է կինոյում։

Այսօր Մելինե Համամջյանի ծննդյան օրն է
Այսօր Մելինե Համամջյանի ծննդյան օրն է
6072 | 3
Facebook