Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Բելառուսի բռնապետը վիրավորում է Փաշինյանին». Գագիկ Համբարյան

01:40, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
«Բելառուսի բռնապետը վիրավորում է Փաշինյանին». Գագիկ Համբարյան

Բելառուսական և ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են անդրադառնալ Բելառուսի բռնապետ Ալեքսանդր-Բատկա Լուկաշենկոյի մի քանի օր առաջ Մինսկում ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման մանրամասներին...
     Մի քանի ժամ առաջ մեզ հրամցվեց մի տեսանյութ, որտեղ իր անդաստիարակությամբ և փողոցային բառապաշարով հայտնի Բատկան մեկնաբանում է իր և Փաշինյանի խոսակցությունը՝ կապված Բելառուսի կողմից Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք վաճառելուն...
     «Ես Պուտինի ներկայությամբ նրան ասացի... Նիկոլ, արի վերջակետ դնենք: Ո՞վ է առաջին տեղը զբաղեցնում Ադրբեջանին զենք վաճառելու առումով: Ո՞վ... Պատասխանը՝ Ռուսաստանը... Իսկ ինչու՞ ես լեզուդ մտցրել... Ասա նրան, քննադատի Վլադիմիր Վլադիմիրին... Վախենու՞մ ես...»,-հայտարարել է Ալիևի լափամանից սնվող Բելառուսի բռնապետը...
     Սա արդեն վերջն է: Այս նավթալինոտ տականքը անցնում է բոլոր սահմանները: Նա շատ լավ հասկանում է, որ Փաշինյանը հասարակ մարդ չէ, այլ Հայաստանի վարչապետն է, և վիրավորելով վերջինիս՝ վիրավորում է Հայաստանին:
     Բատկան շատ լավ է հասկանում՝ ի՛նչ է անում, ինչու՞ ու ինչի՞ դիմաց է անում: Պատվիրատուները մի քանիսն են: Բոլորին միավորում է մեկ բան՝ բռնապետ են...

հգ. ՀՀ ԱԳՆ-ն բավական կոշտ պատասխան պետք է տա այս անդաստիարակ փողոցայինին, ով հայտնի է իր քաղաքական մարմանվաճառի հոգեբանությամբ...

«Բելառուսի բռնապետը վիրավորում է Փաշինյանին». Գագիկ Համբարյան
21399 | 11
Facebook