Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Փաստացի երկու երկրների ղեկավարները մեծ հույսեր ունեն, որ 2019 թվականին Արցախի հարցում փոփոխություն է տեղի ունենալու». Աշոտ Ասատրյան

01:10, երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
«Փաստացի երկու երկրների ղեկավարները մեծ հույսեր ունեն, որ 2019 թվականին Արցախի հարցում փոփոխություն է տեղի ունենալու». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանը և Ալիևը Twitter-ի իրենց էջերում գրառում են կատարել Արցախի վերաբերյալ։

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր էջում գրառում է կատարել, որը ուղղված է եղել Արցախի հարցի լուծմանը։

«Մեր համար առաջնային է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը` ի նպաստ տարածաշրջանային խաղաղության և անվտանգության» - գրել է Փաշինյանը:

Գրեթե նույն ժամանակում Արցախի հարցի լուծման վերաբերյալ գրառում է կատարել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«2019 թվականը ազդակ կհաղորդի հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին» - գրել է Ալիևը։

Փաստացի երկու երկրների ղեկավարները մեծ հույսեր ունեն, որ 2019 թվականին Արցախի հարցում փոփոխություն է տեղի ունենալու, բայց թե ինչպես դա կլինի գոնե մեզ համար, այս պահին պարզ չէ»։

5063 | 1
Facebook