Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արդյունքում կորցրեցինք ղարաբաղյան հարցի լուծման պատեհ պահը». Արմեն Մելիքյան

18:20, կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
«Արդյունքում կորցրեցինք ղարաբաղյան հարցի լուծման պատեհ պահը». Արմեն Մելիքյան

Պատմաբան Արմեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհի ուժային կենտրոնների համար, կամ առնվազն նրանցից մեկի՝ Արցախի հարցի լուծումը կարծես թե դառնում է առաջնահերթություն և աստիճանաբար հասկացվում է մեզ՝ հակամարտող կողմերիս:
     Այստեղ են ասում՝ չգիտես լաս թե խնդաս :
     ինչպես ասվել էր ժամանակին՝բնության մեջ չի գտնվելու մի լուծում, որը կբավարարի հակամարտող բոլոր կողմերին և փոխզիջումն էլ նրա համար է, որ հակամարտության երեք կողմերն էլ կամ դժգոհ մնան, կամ բավարարված չզգան վերջնական արդյունքից:
     Այսքան պարզ քաղաքական և դիվանագիտական իրողությունները չհասկցվեց ժամանակին՝ չնայած, որ Բաքուն չէին գրավել և Ադրբեջանին կապիտուլացիայի ենթարկելու շանսեր չունեին:
     Արդյունքում էլ կորցրեցինք ղարաբաղյան հարցի լուծման պատեհ պահը, ևս քսան տարի ենթարկելով երկիրը զրկանքների, խախտելով ռազմական հավասարակշռության բալանսը, չլուծված հակամարտության քողի տակ թալանելով երկիրը և հիմա կանգնել ենք մի իրողության առաջ, երբ ընթանում են պրոցեսներ, երբ հասնում են ազդակներ, երբ փորձում ես հասկանալ՝ ո՞վ, ու՞մ և ինչու՞: Առայժմ խաղաքարտերը չեն բացվում, փոխարենը ընթանում են ներքին պրոցեսներ, բանակային հրամանատարության փոխատեղումներ, որտեղ՝ լավի ու վատի երկընտրանքի մեջ, իրողությունները հասարակ մահկանացուներիս մնում են անհասանելի»:

6090 | 0
Facebook