Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել «Սիթջես» միջազգային մրցաշարում

15:30, կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Հայ շախմատիստները հաջող են մեկնարկել «Սիթջես» միջազգային մրցաշարում

Իսպանիայում մեկնարկել է «Սիթջես» խոշոր միջազգային մրցաշարը, որին մասնակցում է 41 երկրի 183 շախմատիստ: Մրցաշարի մասնակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Վասիլի Իվանչուկը Դմիտրի Անդրեյկինը, Էռնեստո Ինարկիևը, Կրիշնան Սաշիկիրանը և մի շարք այլ գրոսմայստերներ: Մրցաշարին Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը և միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը: Մրցաշարի առաջին տուրում մեր երեք մասնակիցներն էլ հաղթանակներ տոնեցին: Երկրորդ տուրում Մանուէլը և Տիգրանը հաղթել են, Վահեն՝ ոչ-ոքի խաղացել:

2444 | 0
Facebook