Լրագորղ Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պառլամենտարիզմի, ժողովրդավարության կայուն ավանդույթներ ունեցվող երկրներում կուսակցությանը 70% քվե տալիս են կատարված գործերի, ոչ թե խոստումների և առաջացրած հույսերի համար: Մերժելով Սերժին՝ ապրիլյան պատերազմում ավելի քան 100 զոհի համար մեղք ունեցող, նրան պետության հաշվին մեծ թոշակ և առանձնատուն տվեցին: Արագաչափերը, կարմիր գծերը չվերացան, էլեկտրական հոսանքի և բնական գազի սակագները չնվազեցին: Մեկ տարի անց պարզ կդառնա նորընտիր իշխանության իրական վարկանիշը, և չի բացառվում, որ սոցիալական դժգոհության հենքի վրա մեկ այլ քաղաքական ուժ կսկսի դուխով ճանապարհ փակել, դասադուլներ կազմակերպել»: