Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները

13:15, կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփեց դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք նիստի ընթացքում ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Մշակված են բոլոր 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները. ըստ այդմ՝ առաջին տեղում «Իմ քայլը» դաշինքն է՝ 70.42 % ձայներով: Դաշինքի օգտին քվեարկել է 884 864 ընտրող:

Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
     Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 59 083 ընտրող կամ ընտրողների 4.70%

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն - 8514 ընտրող կամ 0.68%

«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 48 816 ընտրող կամ 3.88%

«Իմ քայլը» դաշինք - 884 864 ընտրող կամ 70.42%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 80 047 ընտրող կամ 6.37%

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն - 6458 ընտրող կամ 0.51%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն -4121 ընտրող կամ 0.33%

«Մենք» դաշինք - 25 176 ընտրող կամ 2 %

«Օրինաց երկիր» կուսակցություն - 12 393 ընտրող կամ 0.99%

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն - 22 868 ընտրող կամ 1.82%

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 103 801 ընտրող, 8.26 %

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ էր համարվում 5 տոկոսը, դաշինքների համար՝ 7-ը:

ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 1,261,105 քաղաքացի կամ ընտրողների 48.63 տոկոսը, ինչը 2017 թվականի ընտրություններից շուրջ 314 000-ով պակաս է:

ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները
5422 | 7
Facebook