Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ բռնցքամարտիկները մեկնել են Կազան

11:55, կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Հայ բռնցքամարտիկները մեկնել են Կազան

Այսօր վաղ առավոտյան հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ Գոռ Երիցյանն ու Նարեկ Աբգարյանը մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ մեկնեցին Ռուսաստանի Կազան քաղաք, որտեղ, դեկտեմբերի 18-ին Գոռ Երիցյանը կանցկացնի իր մենամարտը WBO վարկածով երիտասարդների աշխարհի չեմպիոնի գոտու համար: Հայ բռնցքամարտիկը կարիերայի առաջին գոտին նվաճելու համար կմենամարտի ֆիլիպինցի Ալվին Լագումբայի հետ: Նույն օրը ռինգ դուրս կգա նաեւ Նարեկ Աբգարյան, ով կմրցի Ուզբեկստանը ներկայացնող Շախզոդբեկ Շարոբիդինովի հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի բռնցքամարտիկները շարունակում են անպարտելի մնալ պրոֆեսիոնալ ռինգում:

2908 | 0
Facebook