Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպիտակցի Հայկոն կասկածվում է Խանջյան փողոցում վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ

13:00, շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Սպիտակցի Հայկոն կասկածվում է Խանջյան փողոցում վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի ենթարկելու և մահ պատճառելու մեջ

Իրավապահները հայտնաբերել են երեկ Երևանում՝ Վերնիսաժի հարևանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդին և նրա ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը եղել է 46-ամյա Հայկարամ Ղևոնդյանը, ով հանրությանը հայտնի է երգիչ «Սպիտակցի Հայկո», իսկ ավտոմեքենան եղել է Range Rover Stratstone մակնիշի B 861 HC 777 RUS համարանիշի։ Պարզվել է նաև, որ Kia-ն վարել է Երևանի բնակիչ՝ 43-ամյա Արայիկ Չիբուխչյանը, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ մահացածը Երևանի բնակիչ՝ 68-ամյա Քնարիկ Պետիկյանն էր։ Քննիչ Գոռ Թադևոսյանի որոշմամբ Range Rover-ը տեղափոխվել է Երևանի Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, «Սպիտակցի Հայկոն» էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչցի հետո պարզ կլինի, թե վրաերթի ենթարկվածը Kia-ի, թե Rang Rover-ի հարվածից է մահացել։ Վարորդներ Ա. Չիբուխչյանն ու «Սպիտակցի Հայկոն» ստորագրությամբ ազատ են արձակվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

14753 | 3
Facebook