Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջուլիետա Ղազարյանի՝ «Դիմագիծ» խորագիրը կրող լուսանկարների ցուցադրությունը՝ ՆԱՄ-ում

02:05, կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ջուլիետա Ղազարյանի՝ «Դիմագիծ» խորագիրը կրող լուսանկարների ցուցադրությունը՝ ՆԱՄ-ում

Դեկտեմբերի 17-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ջուլիետա Ղազարյանի՝ «Դիմագիծ» խորագիրը կրող լուսանկարների ցուցադրությունը:

Լուսանկարներում ցուցադրված են դռներ, որոնք հիմնականում նկարվել են Կիպրոսում, Թբիլիսիում և Գյումրիում:

«Ցուցադրության հիմնական նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել ճարտարապետական ֆունկցիոնալություն ունեցող ամենագեղեցիկ տարրերից մեկի՝ դռների վրա, ցույց տալ, թե ինչքան տարբեր կարող են լինել դրանք և ինչպես կարող են փոխել շենքի դիմագիծը»,- նշում է հեղինակը:

Մուտքն ազատ է:

2963 | 0
Facebook