Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալեքսիս Կամարգոն հայտարարեց՝ Կատալոնիայի խնդիրը Լեռնային Ղարաբաղի խնդրին շատ նման է». Հրանտ Բագրատյան

12:25, շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
«Ալեքսիս Կամարգոն հայտարարեց՝ Կատալոնիայի խնդիրը Լեռնային Ղարաբաղի խնդրին շատ նման է». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բեռլինում եմ։ ICD-ի տարեկան ժողովն է։ Մասնակցում են նախագահներ, վարչապետներ, նախարարներ, դեսպաններ, պատգամավորներ (ներկա և նախկին)։ Այսօր Կատալոնիայի օրն էր։ Ելույթ էր ունենում Կ. Պուչդեմոնի կառավարության անդամ Էլզա Ալթադի Վիլան։ Նա պատմում էր իսպանական ուժայինների բռնությունների մասին։ Սկսվեցին քննարկումներ։ Հանկարծ Կատալոնիայի նախագահի կոորդինատոր Ալեքսիս Կամարգոն հայտարարեց. Կատալոնիայի խնդիրը Լեռնային Ղարաբաղի խնդրին շատ նման է։ Իբրև նիստը նախագահող՝ Էլզային խնդրեցի մեկնաբանել՝ վերջն ինչ է լինելու։ Ասաց՝ հաղթելու ենք»:

6392 | 1
Facebook