Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչ-որ քաղաքական ուժի տիկին երգել է քաղաքական կարապի իր երգը». Անի Սամսոնյան

12:10, շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
«Ինչ-որ քաղաքական ուժի տիկին երգել է քաղաքական կարապի իր երգը». Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ սիրելի գործընկեր լրագրողներ, երեկ Գագիկ Ծառուկյանի անձնական հեռուստաընկերության եթերում ԱԺ ընտրություններում անվավերից քիչ ձայն հավաքած ինչ-որ քաղաքական ուժի տիկին երգել է քաղաքական կարապի իր երգը՝ լկտի սուտ հայտարարություններով և ջնջոցը ձեռքին սրբել է ուրիշի չմարսած դեբատը։
     Սա նպատակ ունի շեղել Լուսավոր Հայաստանին իր օրակարգից։
     Ըստ այդմ խնդրում ենք մեզնից մեկնաբանություն չխնդրել չքաղաքական չար բամբասանքների վերաբերյալ։

Շնորհակալություն

Հ.Գ Այս տիկինը վառ վկայությունն է այն թանկարժեք դասի, թե ինչպես չի կարելի սկսել զբաղվել քաղաքականությամբ՝ սեփական անձը մատաղ անելով»։

8232 | 4
Facebook