Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ մարմնամարզիկները 5 մեդալով են վերադառնում Վորոնինի հուշամրցաշարից

11:45, շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Հայ մարմնամարզիկները 5 մեդալով են վերադառնում Վորոնինի հուշամրցաշարից

Մոսկվայում ավարտվեց սպորտային մարմնամարզության օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Միխայիլ Վորոնինի 25-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել է 26 երկրի 140 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը բազմամարտում գրավեց առաջին տեղը: Նա առաջինն էր նաև նժույգթափերի վրա վարժություններում, երկրորդը` օղակների և երրորդը` ազատ վարժություններում:

Երիտասարդների պայքարում Հայաստանը ներկայացնող Գագիկ Խաչիկյանը բազմամարտում 8-րդն էր, իսկ նժույգթափերի վրա վարժություններում գրավեց առաջին տեղը:

Մարմնամարզուհիների պայքարում Հայաստանը ներկայացնող Աննա Գրիգորյանը 12-րդն էր բազմամարտում, իսկ հենացատկում 3-րդ արդյունքով մտավ եզրափակիչ և ուժեղագույն ությակի մրցավեճում գրավեց 4-րդ տեղը:

Թիմային պայքարում Հայաստանի հավաքականը ճանաչվեց հինգերորդը:

2255 | 0
Facebook