Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դա՞ է գինը մեր անվտանգության...». Մարի Բարսեղյան-Խանջյան

11:40, շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
«Դա՞ է գինը մեր անվտանգության...». Մարի Բարսեղյան-Խանջյան

Դա՞ է գինը մեր անվտանգության...

Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու Գյումրիում ռուս զինվորի ձեռքով դաժանորեն սպանված կնոջ մասին ոչ ոք չի խոսում, ոչ ոք չի անհանգստանում և չի բողոքում....

Փաստորեն, տարին մեկ-երկու անգամ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինվորները սպանություն, ծեծ ու կրակոցներ են կազմակերպում Հայաստանում և մնում են անպատիժ:

Այդ պերմյակովների դատավարությունները իսկական շոու են մեզ` հայաստանցիներիս նսեմացնելու և ահ ու սարսափ տարածելու քաղաքական նկատառումներով արվող:

Դա՞ է գինը մեր անվտանգության...

Ես կարծում եմ, որ մեր կառավարությունը պետք է պահանջի Ռուսաստանից` վերջ տալ այս ողբերգական դաժան գործողություններին, ներողություն խնդրի Հայ ժողովրդից, նյութական զգալի փոխհատուցում տա տուժած ընտանիքներին և՛ հանցագործի միջոցներից, և՛ պետական միջոցներից, հանցագործներին դատեն Հայաստանում, ՀՀ քրեական օրենքներով, և ամենագլխավորը` պետք է արգելել ռուս զինվորների ազատ տեղաշարժը ռազմաբազայից դուրս:

Արդյոք այդ զինվորներն իրենց երկրում` Ռուսաստանում, ազատ ելումուտ ունե՞ն զորամասից դուրս` մոտակա քաղաքում կամ բնակավայրում` ծառայության ժամանակ:

Իհարկե` ո՛չ: Այդ դեպքում, ինչո՞ւ են նրանց ազատական տալիս, որն ավարտվում է քաղաքում զբոսնելու ժամանակ անկարգություններ անելով, մարդկանց ստորացնելով և սպաանելով.... Ռուսական 102-րդ ռազմաբազան ավելի շատ Ռուսաստանին է պետք` այսրկովկասում և մանավանդ Մերձավոր Արևելքում իր քաղաքական և առավելապես ռազմական ներկայությունը անհապաղ ապահովելու համար: Եթե Ռուսաստանում կարծում են, թե Հայաստանում դա չեն հասկանում, ապա չարաչար սխալվում են, Հայաստանի նոր կառավարությունն էլ պետք է արժանապատիվ արտաքին քաղաքականություն վարի բոլոր պետությունների հետ՝ դաշնակից, թե` ոչ: Միայն ա՛յդ դեպքում Հայաստանի հետ հաշվի կնստեն` որպես անկախ պետության....

Մենք դա պարտավոր ենք անել, քանի որ 30 տարի մեզ անտեսել են` որպես ինքնիշխան պետություն:

Վարչապետը խոստանում է նոր արտաքին հարաբերություններ...

Մարի Բարսեղյան-Խանջյան

4868 | 0
Facebook