Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տաջիկստանի նախագահն իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի թեկնածությանը

11:20, շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Տաջիկստանի նախագահն իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի թեկնածությանը

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հանդիպել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասի հետ ու իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել նրա թեկնածությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, փոխանցում է БЕЛТА-ն: Նրանք համոզմունք են հայտնել, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է ՀԱՊԿ շրջանակներում կնքված համաձայնագրերի իրագործումը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ղազախստանի նախագահն էր Ստանիսլավ Զասի հետ հանդիպման շրջանակում նրան իր աջակցությունը հայտնել որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ անդրադառնալով Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, ասել էր. «Վերահաստատում եմ ասածս՝ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել և չէր էլ կարող լուծվել, քանի որ ՀԱՊԿ նիստ տեղի չի ունեցել։ Նաև վերահաստատում եմ Հայաստանի դիրքորոշումը, որ հարցը պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում կայանալիք պաշտոնական հանդիպման ընթացքում»:

5561 | 0
Facebook