Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Որոշ ցուցանակներ ձմռանը կփակվեն ծածկոցներով, կդադարեցվի դրանց ազդեցությունը

00:20, շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Որոշ ցուցանակներ ձմռանը կփակվեն ծածկոցներով, կդադարեցվի դրանց ազդեցությունը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի դեկտեմբերի 15-ին Երեւան քաղաքի Իսահակյան եւ Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն:

Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները եւ 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները ձմեռային ժամանակաշրջանում ժամանակավորապես (մինչեւ 2019թ. գարուն) կփակվեն ծածկոցներով եւ կդադարեցվի դրանց ազդեցությունը:

7455 | 1
Facebook