Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը

19:55, ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հայտարարում է, որ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի վճիռն անփոփոխ թողնելու մասին։

Որոշումը ստացվել է դեկտեմբերի 12-ին, կեսօրին։

Ներկա դրությամբ փաստաբաններն աշխատում են դիմումների վրա, որոնք պետք է ներկայացվեն Վճռաբեկ դատարան, Սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, մերժելով պաշտպանների բոլոր միջնորդությունները, անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը։

5401 | 1
Facebook