Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ-վրացական սահմանը փակ է. ջավախահայերը բողոքի ցույց են անցկացնում (տեսանյութ)

17:20, ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Հայ-վրացական սահմանը փակ է. ջավախահայերը բողոքի ցույց են անցկացնում (տեսանյութ)

Ջավախքի բնակիչները փակել են հայ-վրացական սահմանը: Նրանք հանդիպում են պահանջում Հայաստանի կառավարության անդամներ հետ, որպեսզի լուծում տրվի երկքաղաքացիություն ստացած անձանց խնդիրը, ովքեր այս պահին Հայաստանում հետախուզման մեջ են գտնվում, հաղորդում է Jnews.ge կայքը:

Արդեն երկու ժամ է, հայ-վրացական Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետում բնակիչները բողոքի ակցիա են անում: Նրանք Հայաստանի իշխանություններից պահանջում են, որ հանգիստ թողնեն Ջավախքի երիտասարդներին: Այն երիտասարդները, ովքեր երկքաղաքացու անձնագիր են ստացել, Ռուսաստանից տուն վերադառնալիս, Հայաստան մուտք գործելիս փաստի առաջ են կանգնում: Նրանք ընտրության երկու տարբերակ ունեն՝ կամ պետք է զորակոչվեն ՀՀ բանակ, կամ 5 տարի ժամկետով ազատազրկվեն:

Ցուցարարներից մեկն ասում է.
     «Արգելում են մեզ Վրաստան մտնել, մեր տղաներին բռնում, պատասխանատվության են ենթարկում՝ կամ 5 տարի պիտի նստեն, կամ պիտի Հայաստանի բանակում ծառայեն: Այս երկու տարբերակն է: Մենք հավաքվել ենք, որ այս հարցին լուծում տանք, ջավախքցին զբաղված է, ջավախքցին ընտանիք ունի, հազար ու մի խնդիր ունի լուծելու»:

Իսկ մեկ այլ ցուցարար էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով հայրենակիցներին ասել է.

«Բարեողջույն սիրելի հայենակիցներ, այսօր Ջավախքի երիտասարները հավաքվել են այստեղ, որովհետև երիտասարդությունը մտահոգ է, առավել քան երբեք: Այսօր մենք բողոքում ենք, որովհետև Հայաստանի հանրապետություն մուտք գործած ջավախքցին խնդիր ունի: Այս պահի դրությամբ Հայաստան մուտք գործած ջավախքի երիտասարդները, ովքեր ունեն ՀՀ անձնագիր, ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում վերադառնալ հայրենիք»,- հայտարարել է Անդրանիկ Ղարսլյանը:

Կայքն ավելի ուշ տեղեկացրել է, որ ցուցարարներին վաղը կընդունի Հայաստանի կառավարությունը:

9941 | 4
Facebook