Խնդրում ենք սպասել...

Միջազգային

FAF-ի հիմնադիրը հայտարարություն է տարածել

16:25, ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
FAF-ի հիմնադիրը հայտարարություն է տարածել

Հայաստանի հավաքականի երկրպագուների FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանն անդրադարձել է «Քարաբախ»-ի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովի հայտարարությանը․ ««Քարաբախ»-ի մարզչի հայտարարությունը խոսում է այն մասին՝ անակնկալը բավական «հաճելի» է ստացվել: Տեղեկացնում ենք, որ ակցիան նպատակ չի հետապնդել որևէ ֆուտբոլիստի կամ, առավել ևս, գունեղ ֆանտազիաներ ունեցող մարզչի վրա հարձակվելու։ Սպարտակն Արցախի դրոշով պետք է շարժվեր դեպի Հայաստանի ազգային հավաքականի ավագը՝ Մխիթարյանը:
     Ակցիան միանշանակ հասավ նպատակին։ Իրականացրած ակցիայի շնորհիվ միջազգային մամուլը անդրադարձավ և լուսաբանեց Արցախի շուրջ ստեղծված խնդիրը ոչ միակողմանի և ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի կողմից հրամցված կերպով. անդրադարձ եղավ անարդարացիորեն Հենոյի Բաքվում չխաղալուն և այլն։

Մարզչի վախկոտ որակմանն անդրադառնալ, կարծում եմ, չարժի, քանի որ բոլորին է հայտնի՝ իրական դաշտում մարտի վախկոտն ով է եղել։ Կեցցե՛ս Սպարտակ։

Կեցցե՛ Արցախը։ Կեցցե՛ Հայաստանը»:

5451 | 3
Facebook