Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Տվեք մեզ գազ 70 դոլարով». Լուկաշենկոն կրկին մեղադրել է Ռուսաստանին

16:30, ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
«Տվեք մեզ գազ 70 դոլարով». Լուկաշենկոն կրկին մեղադրել է Ռուսաստանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է ավելի վաղ գազի գնի շուրջ ձեռքբերված համաձայնությունը, փոխանցում է «Интерфакс»-ը:

«Ռուսական ղեկավարության որոշումը հակասում է մեր համաձայնությունների տառին և ոգուն: Օրինակ, գազի գնի սահմանման հարցում»,- ասել է Լուկաշենկոն ռուսական ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսի ժամանակ:

«Գազի ցածր գին չենք պահանջում, տվեք մեզ գազ 70 դոլարով, ինչպես Սմոլենսկում: Մեզ մոտ 2-3 անգամ թանկ է...Մենք պահանջում ենք հավասար պայմաններ»,- նշել է Լուկաշենկոն:

Նրա խոսքով՝ Բելառուսի համար շատ կարևոր է ցանկացած արտադրանքի ինքնարժեքի ցուցանիշը:

«Այո, 2019-ի համար որոշված էր 127 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց, սակայն մենք պայամանավորվել ենք, որ այս տարվա կեսերին կսահմանենք գինը՝ ընդհուպ մինչև 2025-ի համար»,- ասել է Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում Պուտինն ու Լուկաշենկոն վիճաբանել էին:

7317 | 3
Facebook