Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Հակոբի տոնը

09:00, շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Հակոբի տոնը

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը: Տոնի առթիվ ժամը 10:30-ին Ս. Պատարագ կմատուցվի Ս. Հակոբ անունը կրող եկեղեցիներում` Երևանի Քանաքեռ համայնքում, Արարատ, Մրգավան և Ներքին Դվին գյուղերում: Ուխտի Ս. Պատարագ կմատուցվի նաև Բուրաստանի՝ խոնարհված Ս. Հակոբ եկեղեցում: Տոնի առթիվ ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատի Ս. Հակոբ եկեղեցի կբերվի Սուրբ Հակոբի շնորհաբաշխ Աջը: Ս. Պատարագից հետո եկեղեցում կկատարվի նաև Հակոբ անունը և Հակոբյան ազգանունը կրող մարդկանց օրհնության կարգ, իսկ եկեղեցու բակում՝ մատաղօրհնության արարողություն: Այդ օրը համայնքը տոնախմբելու է եկեղեցու կառուցման և օծման 152-ամյակը և Արարատ (Դավալու) համայնքի հիմնադրման 190-ամյակը: Ս. Հակոբի մասունքակիր Աջը հավատացյալների խոնարհմանը կդրվի նաև Մրգավանի և Բուրաստանի Ս. Հակոբ եկեղեցիներում: Մրգավանի Ս. Հակոբ եկեղեցում Ս. Պատարագի ավարտին կիրակնօրյա դպրոցի սաները հավատացյալներին կներկայացնեն սրբի վարքը: Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու համայնքի ու բարերարների նախաձեռնությամբ Ս. Պատարագի ավարտին սիրո ճաշ կմատուցվի եկեղեցու այցելուներին:

3501 | 0
Facebook