Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՖԻՖԱ-ի Տրանսֆերների համադրման համակարգի սեմինար՝ Ֆուտբոլի ակադեմիայում

14:25, ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
ՖԻՖԱ-ի Տրանսֆերների համադրման համակարգի սեմինար՝ Ֆուտբոլի ակադեմիայում

Դեկտեմբերի 14-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, անցկացվեց ՖԻՖԱ-ի Տրանսֆերների Համադրման Համակարգի (ՏՀՀ) սեմինար-պարապմունք, որին ներկա էին Հայաստանի առաջնության Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբների ՏՀՀ պատասխանատուները: Սեմինարը կազմակերպվել էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից և նվիրված էր ՏՀՀ համակարգում տեղ գտած փոփոխություններին ու նորամուծություններին, ակումբների ՏՀՀ պատասխանատուների վերապատրաստմանը, ինչպես նաև միջազգային տրանսֆերների իրականացման գործընթացի ուսումնասիրությանը:

Սեմինարը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի մասնագետ, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ՏՀՀ պատասխանատու Նունե Սարգսյանը: Սեմինարի ընթացքում Ն. Սարգսյանը և «Շիրակ» ակումբի ՏՀՀ պատասխանատու Ռուբեն Հակոբյանն ակումբների ներակայացուցիչներին փոխանցեցին 2018թ. հոկտեմբերի 11-ին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացած ՖԻՖԱ ՏՀՀ սեմինարի ընթացքում ձեռք բերված տեղեկատվությունն ու նորամուծությունները, ինչպես նաև ՏՀՀ համակարգի գործառույթներին նվիրված հատուկ ուղեցույցները:
     ՏՀՀ սեմինարն ուղեկցվում էր գործնական աշխատանքներով, ինչի նպատակն էր լավագույնս ամրապնդել ՏՀՀ համակարգի հետ կապված առանձնահատկությունները, գործնականում կիրառել կանոնակարգային բոլոր դրույթները և վերջիններիս փոփոխությունները:

2063 | 0
Facebook