Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են բասկետբոլի Հայաստանի հավաքականների մրցակիցները

12:20, ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Հայտնի են բասկետբոլի Հայաստանի հավաքականների մրցակիցները

2019 թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը հանդես կգա B ենթախմբում, որտեղ մեր ընտրանու մրցակիցներն են՝ Ջիբրալթարի, Ալբանիայի, Սան Մարինոյի և Մալթայի հավաքականները: Առաջնությունը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը՝ Անդորրայում:

Հայաստանի մինչև 18 տարեկանների կանանց հավաքականի մրցակիցները B ենթախմբում կլինեն Վրաստանի և Ջիբրալթարի հավաքականները: Առաջնությունը տեղի կունենա հուլիսի 30-ից օգոստոսի 4-ը՝ նույնպես Անդորրայում:

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը հանդես կգա Եվրոպայի 2019 թվականի B դիվիզիոնի առաջնությունում: Մեր ընտրանին հայտնվել է C ենթախմբում, որտեղ կմրցի Շվեդիայի, Կոսովոյի, Հոլանդիայի , Վրաստանի և Էստոնիայի հավաքականների հետ: Մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Պորտուգալիայի Մատոսինհոս քաղաքում՝ հուլիսի 12-ից 21-ը:

2115 | 0
Facebook