Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կոչ ենք անում չքաղաքականացնել Գյումրիում տեղի ունեցած միջադեպը». ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

11:55, ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
«Կոչ ենք անում չքաղաքականացնել Գյումրիում տեղի ունեցած միջադեպը». ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Գյումրիում տեղի ունեցած միջադեպը՝ ծեծի հետևանքով կին հավաքարարի մահը, որի համար ռուսական ռազմաբազայի զինծառայող է ձերբակալվել, չքաղաքականացնել:

«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»,- ասվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:

5574 | 5
Facebook