Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպես է հայ երկրպագուն, Արցախի դրոշը ձեռքին, ներխուժել խաղադաշտ

11:40, ուրբաթ, 14 դեկտեմբերի, 2018 թ.
Ինչպես է հայ երկրպագուն, Արցախի դրոշը ձեռքին, ներխուժել խաղադաշտ

Երեկ ուշ երեկոյան կայացած Եվրոպայի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Արսենալ» - «Քարաբախ» հանդիպման (1:0) ընթացքում հայ երկրպագուն, Արցախի դրոշը ձեռքին, ներխուժել է խաղադաշտ։ Նրա մարզաշապիկի վրա պատկերված է եղել Մոնթեն։ Նա վազել է դեպի պահեստայինների նստարանին նստած Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սակայն կարգադրիչները նրան արագ դուրս են բերել խաղադաշտից։ Հայաստանի հավաքականի երկրպագուների FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը գրել է, որ ակցիան իրականացրել է շարժման անդամներից մեկը․ «Մեր տղեն ակցիա իրականացրեք հենց նոր... Արցախի դրոշով վազեց դաշտ դեպի Հենոն... «Քարաբախ» ակումբի ֆուտբոլիստների ռեակցիան տեսաք.. Ափսոս կադր չեղավ հեռարձակման մեջ»։ Ավելի ուշ նա ավելացրել է, որ խաղադաշտ ներխուժած երկրպագուն ազատ է արձակվել․ «Քիչ առաջ խոսեցի Սպարտակի հետ։ Արդեն ազատ է, հնարավոր է խուսափի վարչականից։ Արսենալում հայերին շատ են սիրում)»։

Ինչպես է հայ երկրպագուն, Արցախի դրոշը ձեռքին, ներխուժել խաղադաշտ
Ինչպես է հայ երկրպագուն, Արցախի դրոշը ձեռքին, ներխուժել խաղադաշտ
Ինչպես է հայ երկրպագուն, Արցախի դրոշը ձեռքին, ներխուժել խաղադաշտ
Ինչպես է հայ երկրպագուն, Արցախի դրոշը ձեռքին, ներխուժել խաղադաշտ
Ինչպես է հայ երկրպագուն, Արցախի դրոշը ձեռքին, ներխուժել խաղադաշտ
Ինչպես է հայ երկրպագուն, Արցախի դրոշը ձեռքին, ներխուժել խաղադաշտ
8303 | 0
Facebook